Մարմնի անհավանական փոփոխություն․ ամբողջությամբ դաջվածքներով պատված մարմին ունեցող տղամարդը


05:30 , 11 ապրիլ, 2018

Լիովին դաջվածքապատված այս լեհ տղամարդն իսկական «White Walker» է համարվում:

Նրա մարմնի 90%-ը, այդ թվում՝ աչքերը, պատված է դաջվածքներով։

Քաղցկեղի դեմ պայքարում նա հաղթեց, սակայն հիվանդությունն անանցանելի հետքեր թողեց տղամարդու մարմնի և մաշկի վրա։ Հիվանդությունից հետո տրավմատիկ դեպրեսիայի դեմ պայքարում նրան օգնեցին մարմնի վրա կատարած փոփոխությունները։

«Դաջվածքները թույլ տվեցին նորից վերագտնել ինձ: Ես ինձ համար գեղեցիկ դարձա: Ես նկարում եմ իմ դաջվածքները, որովհետև սա իմ մարմինն է: Ես ունեմ որոշակի տեսլական իմ կերպարի հետ կապված, և ես դրան հասնելու համար ամեն ինչ անում եմ քայլ առ քայլ: Կյանքն այնքան կարճ է, որ ես չեմ մտածում, թե ինչ կլինի վաղը: Կյանքն այստեղ է և հիմա»,- ասում է նա: