ՌԴ ԱԴԾ-ն Սարատովի առևտրի կենտրոնում ահաբեկչություն է կանխել


17:40 , 10 ապրիլ, 2018

Aysor.am-ը գրում է.

Մարտին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչական ակտ է կանխել Սարատով քաղաքի առևտրի կենտրոններից մեկում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով  ՌԴ ԱԴԾ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին:

Հաղորդվում է, որ  ուժայինները ոչնչացրել են ահաբեկչության կազմակերպիչներին ձերբակալության փորձի ժամանակ: «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման անդամների մոտ զենք ու պայթուցիկ նյութ է հայտնաբերվել, որի հոզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 3 կգ է եղել:

Դրանից բացի, հատուկ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է ՌԴ նախագահի ընտրությունների օրը երկու ահաբեկչություն կանխել ընտրատեղամասերում: Հարձակումներից մեկը պլանավորվում էր Ինգուշեթիայում, մյուսը՝ Բաշկիրիայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։