Ի՞նչ է նշանակում մահացած հարազատներին երազում տեսնելը


15:06 , 10 ապրիլ, 2018

Երազները, որոնցում մենք տեսնում ենք մահացած բարեկամներին ու մտերիմներին, հաճախ հանդիպող երևույթ են: Այս երազները երբեմն չափից ավելի իրական են թվում, իսկ մեզ մոտ մնում է հարազատի ներկայությունը զգալու զգացողությունը:

Շատերն են նման երազներ տեսնում, հատկապես այն ժամանակ, երբ նոր-նոր են հարազատին կորցրել: Այս երազներն իրականում ավելի մեծ նշանակություն ունեն, քան մենք կարող ենք պատկերացնել:

«Psychology Today» ամսագիրը վերջերս նյութ հրապարակեց այս թեմայի մասին, որտեղ մանրամասնորեն բացահայտվում էր այս թեման, ու որոշ հետաքրքիր փաստեր էին նկարագրվում:

Պարզվում է, որ այս երազները որոշ ընդհանուր գծեր ունեն: Նման երազներում մեր հարազատներն առողջ են, երջանիկ և ավելի երիտասարդ: Նման երազների միջոցով մահացած հարազատները փորձում են մխիթարել ու հանգստացնել մեզ:

Գլխավոր նպատակը, որ հետապնդում են այս երազները, մեզ մխիթարելն է: Նրանք փորձում են մեզ հասկացնել, որ իրենց հետ ամեն բան կարգին է կամ այն, որ նրանք մեզ շատ են սիրում…

Երբեմն նրանք լռում են ու թույլ տալիս, որ գոնե երազում զգանք իրենց ներկայությունը…

Եթե դուք երբևէ չեք տեսել երազում ձեր մահացած հարազատին, բայց շատ եք ցանկանում տեսնել, ապա քնելուց առաջ բարձի տակ նրա նկարը դրեք, և նա երազում կայցելի ձեզ: