Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում թիմի հավանական մրցակիցների մասին:
«Կցանկանայի՞նք Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղալ «Բարսելոնայի» հետ: Դրա համար շատ կարևոր է այնտեղ հայտնվել: Իհարկե, դա հնարավոր է, սակայն առաջին հերթին կհանդիպենք «Բավարիային», քանի որ միշտ խաղում ենք նրանց դեմ:
Սակայն եթե եզրափակչում մեզ բաժին հասնի «Բարսելոնան», ապա կհիշեմ Իսպանիայի Սուպերգավաթներում տարած հաղթանակների մասին: Սակայն այժմ պետք է անցնենք «Յուվենտուսին»,- Պերեսի խոսքը մեջբերում է Football Italia-ն: