Փրկարարները գտել են կորած 18-ամյա քաղաքացուն


08:00 , 10 ապրիլ, 2018
operativ.am-ը գրում է

Ապրիլի 9-ին, ժամը 20:57-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհի մոտակա դաշտամիջյան հատվածում մոլորվել է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Լեռնանիստ գյուղի մոտակայքում (հյուսիս-արևելք մոտ 16 կմ) հայտնաբերել են 2000 թ. ծնված Ն. Հ.-ին: