Հայտնի է վաղաժամ մահվանից խուսափելու ամենահուսալի միջոցը


23:00 , 9 ապրիլ, 2018

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի Բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ չափավոր ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների պատճառով վաղաժամ մահվան հավանականությունը նույնիսկ այն մադկանց մոտ, ովքեր ի ծնե հակված են դրանց:

Գիտնականները վերլուծել են Biobank-ի կողմից իրականացված երկարատև հետազոտության ընթացքում 482 հազար մարդու տվյալները:Կամավորները նշել են իրենց ֆիզիկական ակտիվության մակարդակը, նաև չափվել է նրանց դաստակի մկանների ուժը և մարմնի զանգվածը: Բացի այդ, 468 մասնակից գենետիկ թեստ է անցել:

Պարզվել է, որ ակտիվ կենսակերպը նպաստել է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականության նվազմանը: Այն մարդկանց մոտ, ովքեր սրտանոթային համակարգի աշխատանքի խախտումների գենետիկ հակում են ունեցել, պարբերական ֆիզիկական վարժությունները նպաստել են սրտի իշեմիկ հիվանդությունների հավանականության նվազմանը 49 տոկոսով: