Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի բնակիչները պատրաստվում են տարվա գլխավոր քաղաքական իրադարձությանը՝ նախագահական ընտրություններին, գրում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Չնայած երկրում հաստատված ավանդույթին՝ ընտրություններն անց են կացվում ոչ թե աշնանը, այլ գարնանը՝ արտահերթ կարգով, գործող նախագահ Իլհամ Ալիևի հրամանով:
Ընդհանուր առմամբ, պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարելու է 8 թեկնածու, ընդ որում՝ ընդդիմությունը հայտարարել է ընտրությունները բոյկոտելու մասին: Փորձագետների և սոցհարցումների տվյալներով՝ Ալիևն իրական հակառակորդներ չունի և կկարողանա պահպանել իր պաշտոնը ևս մեկ ժամկետով, ընդ որում՝ այս անգամ նախագահին ընտրում են արդեն ոչ թե 5, այլ 7 տարով:
Փորձագետներն ընտրությունների օրվա տեղափոխումը կապել են արտաքին քաղաքական իրավիճակի հետ: Ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Արզու Նագիևը կարծիք է հայտնել, որ ընտրողների նոր «վստահության քվեն» թույլ կտա Ալիևին առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։