Ռամոս. Եթե մարզիչն ասի, Բարսելոնայի համար չեմպիոնական միջանցք չենք կազմի


09:50 , 9 ապրիլ, 2018

Armsport.am-ը գրում է.

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի խոսքերն այն մասին, որ իր թիմը չեմպիոնական միջանցք չի կազմի «Բարսելոնայի» համար, եթե կատալոնացիները մայիսի 6-ին «Ռեալի» հետ կայանալիք խաղից առաջ արդեն ապահոված լինեն Իսպանիայի չեմպիոնությունը.

«Չեմպիոնական միջա՞նցքը. Ես միշտ ասել եմ, որ մենք պետք է հարգենք այն ամենն, ինչ ասում է մեր մարզիչը:

«Բարսելոնան» նույնպես մեզ համար չեմպիոնական միջանցք չկազմեց: Պետք է փոխադարձ հարգանք լինի, և պետք չէ գերագնահատել միջանցքի հետ կապված իրավիճակի նշանակությունը: Չեմ կարծում, թե «Բարսելոնայի» համար դա այդքան կարևոր է:

Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես կազի մարզիչը: Բայց եթե մենք չեմպիոնական միջանցք չկազմենք «Բարսելոնայի» համար, դա չի նշանակի, թե մենք նրանց չենք հարգում»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում «Football Espana»-ն: