Գարեջրի զարմանալի հատկությունները՝ մազերի ու մաշկի առողջության համար


16:00 , 8 ապրիլ, 2018

Գարեջուրն ամենատարածված ալկոհոլային խմիչքներից մեկն է։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այն օգտակար է մաշկին ու մազերին, քանի որ հարուստ է հակաօքսիդանտներով և ամինաթթուներով։ Այն պարունակում է նաև B խմբի վիտամիններ, սպիտակուց, սելեն, կալիում, երկաթ, ցինկ, մագնիում։

Մազերը դարձնում է առողջ ու փայլուն։ Թույլ մազերը հակված են թափվելու, վատ տեսք ունեն։ Գարեջուրը կօգնի առողջացնել մազերը, ամրացնել դրանք։

Փափկեցնում է մազերը։ Թանկարժեք կոնդիցիոների փոխարեն՝ կարող եք գարեջուր օգտագործել։

Օգնում է հեշտ սանրել խճճվող մազերը։ Գարեջուրն օգնում է խոնավեցնել մազերը։ Բացի այդ՝ այն մազերն ավելի է ամրացնում։ Խճճվող մազերի համար օգտագործեք միայն ոչ ալկոհոլային գարեջուր։

Երիտասարդացնում է մաշկը։ Գարեջուրը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պայքարում են ազատ ռադիկալների բացասական ազդեցության դեմ և կանխարգելում մաշկի վաղաժամ ծերացումը։ Գարեջրի մեջ պարունակվող վիտամիններն ու հանքանյութերն օգնում են ձգել մաշկը։

Բաղադրիչներ

Խառնեք բոլոր բաղադրիչները, հավասար քսեք դեմքին ու իրանին։ Թողեք չորանա, լվացեք տաք ջրով։ Չորացրեք մաշկը, խոնավեցնող կրեմ քսեք։ Դիմակն օգտագործեք շաբաթվա ընթացքում մեկ անգամ։

Օգնում է հեռացնել մահացած մաշկը։ Գարեջուրը կարող եք օգտագործել՝ մաշկի մահացած հատվածը հեռացնելու նպատակով։

Բաղադրիչներ

Ելակը տրորեք, ավելացրեք գարեջուրը։ Պաստան քսեք դեմքին՝ մերսելով մաշկը։

Պայքարում է ակնեի դեմ։ Գարեջուրը կարող է օգնել նաև կանխարգելել և թեթևացնել ակնեն։ Այն հակաբակտերիալ հատկություններ ունի, ինչի արդյունքում սպանում է ակնեի պատճառ դարձող բակտերիաները։

1 ձվի դեղնուցը հարեք այնքան, մինչև այն փրփրի։ 1 ճաշի գդալ գարեջուր և մեղր ավելացրեք։ Թողեք 15 րոպե, լվացեք տաք ջրով։

Ամրացնում է եղունգները։ Գարեջուրը կարող է օգնել նաև ամրացնել թույլ եղունգները։

1 ճաշի գդալ գարեջուրը խառնեք նույնքան տաք ձիթապտղի յուղի և խնձորի քացախի հետ։ Ձեռքերը խառնուրդի մեջ թողեք 15-20 րոպե։ Շաբաթվա ընթացքում օգտագործեք 2 կամ 3 անգամ։