Երևանցին իր ճիշտ որոշումը կայացրեց ի օգուտ Երևանի և երևանցու


00:06 , 6 մայիս, 2013

Թեև տվյալները նախնական են, բայց երևանցին իր ճիշտ որոշումը կայացրեց ի օգուտ Երևանի և երևանցու... Թեպետ, բնական եմ համարում մնացած քաղաքական ուժերի թե՛ արձագանքը, թե՛ վերաբերմունքը, թե՛ ասեկոսեները, այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ վաղը ունենալու ենք ավելի լավ Երևան: Շնորհավորում եմ բոլորիս և համոզված եմ, որ առաջիկա չորս տարիների ընթացքում կունենանք ավելի լավ, ավելի բարեկարգ, ավելի կանաչապատ, ավելի մաքուր, ավելի լուսավոր, ավելի հարմարավետ, ավելի առաջադեմ, ավելի հասանելի, ավելի գրավիչ ԵՐԵՎԱՆ յուրաքանչյուրիս համար։