Բջջային հեռախոսի հաճախակի օգտագործումը ծերացման է հանգեցնում․ գիտնականներ


22:00 , 7 ապրիլ, 2018

Եգիպտացի մասնագետները պարզել են, որ բջջային հեռախոսի հաճախակի օգտագործումը կարող է ծերացման հանգեցնել։

Բջջային հեռախոսների ճառագայթումը բացասաբար է ազդում արյան բջիջների վրա, ինչի հետևանքով ախտահարվում են մարդու տարբեր օրգանհամակարգեր։ Օրինակ՝ մկանները, սիրտը, ողնուղեղը։

Սակայն միայն բջջային հեռախոսը չէ, որ վտանգ է ներկայացնում։ Եգիպտացի մասնագետները պարզել են, որ ռադիոկապային և էներգետիկ համակարգերը ևս բացասաբար են ազդում մարդու օրգանիզմի վրա։ Այսինքն՝ բոլոր նրանք, որոնք բնակվում են բարձր վոլտ ունեցող հոսանքալերերին մոտ, կարող են տւժել էլեկտրամագնիսական ճառագայթումից։