Ինչու՞ է անհրաժեշտ հաճախ ժպտալ․ հոգեբաններ


20:00 , 7 ապրիլ, 2018

Հաճախակի ժպտալն ու ծիծաղելը օգտակար է։ Դա են փաստում նաև հոգեբանները՝ դրա համար համոզիչ պատճառներ նշելով։

1․Ժպիտն ապացուցում է, որ մարդն իրեն երջանիկ է զգում, իսկ օրգանիզմն արտադրում է էնդորֆին հորմոնը, ինչը հանգեցնում է ինքնազգացողության բարելավման, բարձր տրամադրության։

2․Գլխուղեղը վայրկենաբար արձագանքում է մարդու մռայլ տեսքին, ինչը հանգեցնում է նրա արդյունավետության նվազեցմանը։

3․Մեր ժպիտը կարող է երջանկացնել ոչ միայն մեզ, այլև ուրիշներին, որոնք ակամայից ժպտում են ի պատասխան։

4․Ժպիտը գրավում է հակառակ սեռին և մեզ նրանց համար ավելի գայթակղիչ դարձնում։

5․Ժպիտը սթրեսը հաղթահարելու հիանալի միջոց է։ Վատ իրավ իրավիճակներում ավելի լավ է ստիպողաբար ժպտալ, քան մռայլ դեմք ընդունել․ դա մեխանիկորեն ուժ է տալիս։ Բացի այդ, ժպիտը զրուցկացի մոտ վստահություն է առաջացնում։