ԶԼՄ-ները հայտնել են Յուլյա Սկրիպալի քրոջը վիզա չտրամադրելու պատճառները


13:30 , 7 ապրիլ, 2018

Yerkir.am-ը գրում է.

BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակել է Յուլյա Սկրիպալի քրոջը` Վիկտորյային, բրիտանական վիզա չտրամադրելու պատճառների տեքստը: Ըստ գործակալության` հյուպատոսին զարմացրել է Վիտորյայի այցի նպատակը:

« Ա) Չկա որևէ վկայություն առ այն, որ նախկինում Դուք  Մեծ Բրիտանիայում արդեն այցելել եք Սերգեյ և Յուլյա Սկրիպալներին: Բ) Ներկայումս Սերգեյ Սկրիպալը չի ցանկանում հյուրեր ընդունել: Գ) Չկա վստահություն այն բանում, որ Յուլյա Սկրիպալի համար ցանկալի է Ձեր այցը»,- ասվում է հյուպատոսական բաժնից ստացված նամակում:

 Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը РИА Новости-ին ասել էր, որ «Սկրիպալի գործի»  շուրջ ստեղծված իրավիճակում Մեծ Բրիտանիայի իշխանությունների պահվածքը, որոնք թաքցնում են տուժածներին արտաքին աշխարհից, հրաժարվում են համագործակցել և պատասխանել հարցերին, վկայում է այն մասին, որ նրանք թաքցնելու բան ունեն: