Թուրքիայում չվերթից ուշացած ադրբեջանցին կոտրել է դռների ապակիները․ լուսանկարներ


13:50 , 7 ապրիլ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի Աթաթուրքի անվան օդնավակայանում ազգությամբ ադրբեջանցի` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 45-ամյա Էլշադ Հուսեյնզադեն, չվերթից ուշացով, իրարանցում է ստեղծել օդանավակայանում։

Ըստ Airporthaber-ի՝ նկատելով, որ դռներն արդեն փակվել են, հիստերիայի մեջ ընկած Հուսեյնզադեն սկսել է հարվածել ապակե դռներին և, կոտրելով դրանք, դուրս վազել դեպի օդանավը:

Անվտանգության աշխատակիցները նրան բերման են ենթարկել և դեպքի բացահայտումից հետո ազատ արձակել։