Թուրքիային միջուկային տեխնոլոգիա ու արդի ՀОՊ զինատեսակ տրամադրելու մասին որոշումն ընդունելով՝ ՌԴ-ն փորձում է նրան անջատել ՆԱՏՕ-ից


05:00 , 7 ապրիլ, 2018
Հուսով եմ՝ շատերին պետք է հասկանալի լինի, որ, վերջերս Թուրքիային միջուկային տեխնոլոգիա ու արդի ՀОՊ զինատեսակ տրամադրելու մասին որոշումն ընդունելով, ՌԴ-ն փորձում է առաջինին անջատել ՆԱՏՕ-ից, իսկ Հայաստանին էլ ավելի կախման մեջ պահել, ինչը մեզ ավելի պիտի մտահոգի։ Կարո՞ղ ենք արդյոք դիմագրավել այս մարտահրավերին։ Կարծում եմ՝ կարող ենք, բայց նախ՝ պիտի կարողանանք սանձել վարչակազմին։ Ճիշտ է, մեր ազգը բռունցքվում է արտաքին վտանգի առարկայանալու դեպքում միայն և մեծ կարևորություն չի տալիս պետականությանը, օրենքի գերակայությանը, հատկապես, երբ քաղաքական միավորներն են իրավիճակին ոչ ադեկվատ գործում։ Մնում է հուսալ, որ լուսանցքացված փոքրամասնությունը ճիշտ ուղիներ կգտնի։