Ապացուցված է, որ կյանքը հնարավոր է երկարաձգել սննդակարգում կալորիականությունը նվազեցնելու միջոցով


00:16 , 7 ապրիլ, 2018

Ֆրանսիացի գիտնականներն ապացուցել են, որ ամենօրյա սննդակարգում կալորիականության նվազեցումը երկարացնում է կապիկների կյանքը։ Դա է ապացուցում գիտափորձը։

Լեմուրների մասնակցությամբ 10 օր տևած գիտափորձի ժամանակ նրանց կերի կալորիականությունը նվազեցվել է 30 տոկոսով։ Արդյունքում պարզվել է, որ նրանց կյանքի տևողականությունը 50 տոկոսով ավելացել է՝ ի տարբերություն կապիկների մյուս խմբի, որոնք սովորական կալորիականությամբ կեր են կերել։ Սահմանափակ կալորիականությամբ սնվող լեմուրները միջինում մահացել են 11․3 տարեկանում։ Իսկ սովորական սնվող լեմուրները միջինում մահացել են 6․4 տարեկանում։

Դրական արդյունքն ուղեկցվել է տարիքային հիվանդությունների հավանականության նվազեցմամբ, ինչպես՝ շաքարախտը և ֆիզիկական ակտիվության և շարժողական ունակությունների պահպանմամբ։