ԵԱՏՄ-ից ՌԴ ավտոմեքենաների ներմուծման գործընթացը կհեշտանա


17:40 , 6 ապրիլ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Հայաստանից և ԵԱՏՄ այլ երկրներից տրանսպորտային միջոցի ռուսական անձնագիր ստանալը հնարավոր կլինի առանց տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին փաստաթղթերի, որոնք անհրաժեշտ էին նախկինում: Այդ մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը:

Բացի այդ` մինչ 2017 թվականի հունվարի 1-ը ԵԱՏՄ երկրներում գրանցված ավտոմեքենաները Եվրասիական տնտեսական միության երկրներից հնարավոր կլինի ՌԴ ներմուծել առանց արտակարգ ծառայությունների կանչի համակարգերի առկայության: