Ինչու են էքստրեմալ զբոսաշրջության սիրահարներն ընտրում Հայաստանը. Мир 24-ի անդրադարձը


16:00 , 6 ապրիլ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Мир 24 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել, որում փորձել է պարզել` ինչն է գրավում էքստրեմալ զբոսաշրջության սիրահարներին Հայաստանում. գրում է Русарминфо-ն:

«Եթե դիտարկենք ռուսաստանցիներին, ապա նրանց համար դա առաջին հերթին ուղիղ չվերթերն ու ցածր գներն են: Ցածր գներ ու երկրի յուրօրինակ բնական ռեսուրսները: Հայաստանում կարելի է տեսնել և՛ լեռներ, և՛ գետեր: Էքստրեմալ զբոսաշրջության սիրահարներն Ավստրիայից ինձ պատմեցին, որ Հայաստանում իրենց ամենից առաջ գրավել են ոչ ստանդարտ լանդշաֆտները»,- հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է հայաստանյան զբոսաշրջային ընկերություններից մեկի տնօրեն Լարիսա Մկոյանը:

Ըստ նրա՝ էքստրիմի սիրահարները պետք է Հայաստան գան բնության գեղեցկության, յուրօրինակ հյուրընկալության ու արևոտ եղանակի համար: