Ընդդիմությանը հեգնում են իշխանությունները և քաղաքական պրոցեսներից դուրս քաղաքական ուժերը


21:22 , 5 մայիս, 2013

Երբ ժամանակին ժողովրդին փողոց էին հանում և իշխանությունների դեմ պայքարում Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը և նրանց կուսակից ընկերները, նրանց ընտրած սահմանադրական ճանապարհը, ընտրություններին մասնակցելն ու պարտվելը հեգնում էին իշխանությունները, մեկ էլ այն քաղաքական ուժերը, որոնք իրենց դուրս էին դրել քաղաքական պրոցեսներից: Հիմա էլ նույնն է՝ ներկայիս ընդդիմությանը հեգնում են իշխանությունները և այն քաղաքական ուժերը, որոնք իրենց դուրս են դրել քաղաքական պրոցեսներից: