Դուք ձեր կյանքի ողջ ընթացքում սխալ եք թելել ասեղը. ահա թե ինչպես անել դա հեշտ ու արագ (Video)


18:45 , 6 ապրիլ, 2018

Twitter-ի օգտատեր Ջոն Բիքի ուշադրության կենտրոնում է հայտնվել YouTube-ում հրապարակված 5-Minute Crafts տեսագրությունը, որտեղ ցուցադրվում է «ասեղը թելելու» հեշտ միջոց։ Տեսագրությունում աղջիկը թելը դնում է ձեռքի ափի վրա և ասեղով սկսում «շփել» այն։

Մի քանի օգտատերեր նմանատիպ տեսագրություն են հրապարարակել, որոնցում ցույց են տվել, որ «մեթոդը» ստուգել են։ Նրանցից մեկը միջոցը չինական է համարել, իսկ Թամարա Պոբլագուևան ընդգծել է, որ լայֆհաքը լավ արդյունք է ցուցաբերում և՛ նեղ, և՛ լայն անցք ունեցող ասեղների պարագայում։