Երիտասարդ միլիոնատիրոջը հուղարկավորել են ոսկե դագաղով և ավելի քան 100 հազար դոլար արժողությամբ զարդերով


18:22 , 5 ապրիլ, 2018

Կարիբյան ծովի հարավային հատվածում գտնվող Տրինիդադ և Տոբագո պետությունում տեղի է ունեցել 33-ամյա մուլտիմիլիոնատիրոջ հուղարկավությունը։ Շերոն Սուկհեդոյի մարմինը, որին գնդակահարել են հանցագործները, դրվել է 50 հազար դոլար արժողությամբ ոսկեզօծ դագաղում։ Հանգուցյալն ավելի քան 100 հազար դոլար արժողությամբ ոսկե զարդեր է «կրել», հաղորդում է Metro-ն։ Դագաղում դրել են նաև նրա սիրելի կոշիկները։

Կենդանության օրոք Շերոնը սիրում էր ի ցույց դնել իր ունեցվածքը, այդ պատճառով հարազատները որոշել են, որ մահից հետո էլ նա չի ցանկանա դավաճանել իր սկզբունքներին։ Դիակիզարան դագաղը տարել են 150 հազար դոլար արժողությամբ Bentley ավտոմեքենայով։