«3 տղամարդ պահելը, կարծում եմ, դժվար գործ է». Արսեն Լեւոնյանը՝ մայրիկի մասին. Bravo.am


18:30 , 5 ապրիլ, 2018

Bravo.am-ը գրում է.

Արսեն Լեւոնյանի ընտանիքը մեր նոր խորագրիշրջանակում արդեն ներկայացրել ենք: Ինչպես Ավո Խալաթյանի, այնպես էլ Արսենի հետ զրուցել ենք նաեւ մայրիկի մասին, ով մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանի դուստրն է` Թամարը:

Արսենը նախ եւ առաջ նշել է, որ մայրն իր համար հրաշալի ընկեր է.«Մորս պես ուժեղ ընկեր կյանքումս չեմ ունեցել, չեմ էլ ունենա: Իսկապես, նա իմ թույլ տեղերից է՝  ոչ միայն որպես մայր, այլեւ՝ մեծ քննադատ: Միասին ներկայացումներ ենք նայում, հաճախ ֆիլմ դիտում»: