«Դա իմ գործը չէ, շեֆ»․ Վենգերը Մխիթարյանին խնդրել է ռուսերենից թարգմանել հարցը. զվարճալի միջադեպ (Video)


10:27 , 5 ապրիլ, 2018

Հենրիխ Մխիթարյանն ու Արսեն Վենգերը ԲԿՄԱ-ի հետ խաղից առաջ մամուլի ասուլիս են տվել:

Մամուլի ասուլիսի ժամանակ զվարճալի միջադեպ է տեղի ունեցել: «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մոռացել է դնել ականջակալները և չի հասկացել, թե ինչ հարց է տալիս ռուս լրագրողը:

«Բայց միգուցե ընկերս թարգմանի»,- կատակել է նա:

«Դա իմ գործը չէ, բո՛ս»,- կատակով պատասխանել է Մխիթարյանը: