Facebook-ը պահպանել է օգտատերերի ջնջած տեսանյութերը


00:00 , 5 ապրիլ, 2018
Այս հոլովակները նախատեսված չեն եղել ծառայության էջերին հրապարակման համար։ Պահպանման պատճառը սոցցանցի ծրագրային թերությունն է եղել։ Ցուկերբերգը արդեն հասցրել է ներողություն խնդրել։ Facebook սոցցանցը պահպանել է օգտատերերի հեռացված տեսանյութերը։ Խոսքը գնում է այն հոլովակների մասին, որոնք ջնջվել են օգտատերերի կողմից և նախատեսված չեն եղել սոցցանցի էջերում հրապարակման համար։ Մշակողները մի քանի օր շարունակ փորձել են հասկանալ խնդիրը և պարզել են, որ թերությունը ծրագրային է եղել, այսպես կոչված՝ ծրագրային «բագը»։ Սոցցանցի ղեկավարությունը արդեն ներողություն է հայցել օգտատերերից։