«Հրապարակ». Ով կլինի ՍԴ անդամության հաջորդ թեկնածուն


09:50 , 4 ապրիլ, 2018

«Հրապարակ»-ը գրում է. «Սահմանադրական դատարանում 2 թափուր հաստիք կա: Մեկը թոշակի գնացած Կիմ Բալայանի տեղն է, մյուսը՝ հունիսին թոշակի գնացող Վլադիմիր Հովհաննիսյանի: Բալայանի՝ թոշակի գնալուց հետո ՍԴ անդամ դարձավ Հրայր Թովմասյանը, ով հետո ընտրվեց ՍԴ նախագահ, և հիմա տեղը թափուր է: Մեր տեղեկություններով՝ ՍԴ անդամության հավակնորդ է նախագահի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանը: Նա սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ էր, արդարադատության փոխնախարար, 2007-2011թթ․ էլ աշխատել է ՍԴ-ում՝ որպես խորհրդական: Ապրիլի 9-ից հետո ՍԴ անդամ դարձող անձը կպաշտոնավարի 12 տարի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում