Ապրիլյան դառնությունը


01:00 , 4 ապրիլ, 2018
Այս օրերը մի տեսակ հավերժ մնացին հիշողության մեջ՝ ասոցացվելով անհասկանալի, խառը էմոցիաների, անսպասելիության տհաճության, զոհերի մասին լուրերի արցունքների ու տղաներին աջակցելու մեծ ցանկության հետ... Այս օրերով ևս մեկ սերունդ հասկացավ պատերազմ ասվածի ողջ դառնությունն ու ցավը։ Երանի թե սա վերջին սերունդը լինի...
Կարևորը՝ ամեն մեկն իր հերթին անի ճիշտ եզրակացություններ, գիտակցի 2016-ի բացթողումներն ու համոզված լինի, որ ապագայում դրանք չեն կրկնվի։
Ում կորցրին, ցավոք, հետ չենք բերի: Բայց հանուն նրանց սխրանքի ու ինքնազոհության պարտավոր ենք ամեն մեկս մեր հասանելիքի չափով ավելի լավը դարձնել մեր հայրենիքը։