«Facebook»-ը պահպանել է օգտատերերի ջնջված տեսանյութերը


00:00 , 4 ապրիլ, 2018
operativ.am-ը գրում է

«Facebook» սոցիալական ցանցը պահպանել է օգտատերերի ջնջված տեսանյութերը: Այս մասին գրված է  Select all-ում:

Սա վերաբերում է այն տեսանյութերին‚ որոնք հեռացված են եղել օգտատերերի կողմից և որոնք նախատեսված չեն սոցիալական ցանցերի էջերում հրապարակման համար:

Սոցկայքի ղեկավարությունը մի քանի օրվա ընթացքում կարողացել է լուծել առաջացած խնդիրը: 

«Facebook»-ի ղեկավարությունը նաև ներողություն է խնդրել օգտատերերից՝ ստեղծված խնդրի համար: