Vertu ընկերությունը նոր էլիտար սմարթֆոն է թողարկել


22:00 , 3 ապրիլ, 2018
Vertu ընկերությունը նոր սմարթֆոն է արտադրել՝ Vertu Constellation X–ը։ Սմարթֆոնի կաղապարն ալյումինե է։ Սմարթֆոնը պատած է հորթի կաշվով և տարբեր գունային լուծումներով է։ Այս մասին հաղորդում է News.xhby.net-ը։

Սմարթֆոնի ունի Snapdragon 820 պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Գաջեթի էկրանը 5․5 դյույմ է, և այն ունի երկու տեսախցիկ։ Մարտկոցի տարողությունը 3220 մԱժ է։ Սմարթֆոնն աշխատում է Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով։

Vertu-ում հայտարարում են, որ բոլոր հեռախոսները սահմանափակ քանակությամբ կթողարկվեն։ Չինական շուկայում այն 6300 դոլար կարժենա։