Պահպանակներով վտանգավոր ֆլեշմոբը գրավել է դեռահասներին


18:30 , 3 ապրիլ, 2018

Համացանցում մեծ մասսայականություն են վայելում տեսահոլովակները, որտեղ դեռահասները քթով ներս են քաշում պահպանակները և դուրս են փչում դրանք: Նոր մարտահրավերն անվանել են «կոնդոմների ներշնչում» (Condom snorting challenge):

Պահպանակը քթով ներս են քաշում, մինչև այն ներքև է իջնում կոկորդով։ Այդ ժամանակ այն կարելի է մատներով դուրս հանել բերանից: Հատկապես վարպետորեն է համարվում գործողությունը, երբ այս հնարքը կատարվում է առանց ձեռքերի օգնության:

Փորձագետները գտնում են, որ ամեն մի նոր նման մարտահրավեր, որ տարածվում է դեռահասների շրջանում, նախորդից վտանգավոր է լինում, քանի որ թինեյջերներն ամեն ինչի պատրաստ են՝ հանուն համացանցում հայտնիություն ձեռք բերելու: