Հայտնի է, թե երբ մարդուն կփոխարինի արհեստական ինտելեկտը


16:16 , 3 ապրիլ, 2018

Արհեստական ինտելեկտի համակարգերը 10-15 տարի անց պատրաստ կլինեն փոխարինել մարդուն, երբ տեղի կունենա ռոբոտի տվյալների մշակման օպերատորի փոփոխություն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է հետազոտող Սերգեյ Գարբուկը։

«Լուծելով արհեստական ինտելեկտի գործարկման խնդիրը՝ մենք նախևառաջ խոսում ենք մարդ օպերատորին տեխնիկական համակարգով փոխարինելու մասին, որն ապահովում է տեղեկության մշակումն իր բնական հնարավորություններն օգտագործելով, որոնք ձևավորվել են էվոլյուցիայի ընթացքում և շարունակում են զարգանալ ամբողջ կյանքում»,- նկատել է նա։

Գիտնականի կարծիքով՝ արդեն այսօր արհեստական ինտելեկտի այնպիսի համակարգեր են ստեղծվել, որոնք տարբեր հանձնարարություններ կատարելիս արդյունավետությամբ մարդուն չեն զիջում, օրինակ՝ դեմքերն ու ձայնը ճանաչելը։