Armsport.am-ը գրում է.
«Նիսի» գլխավոր մարզիչ Լյուսյեն Ֆավրը կփոխարինի Պետեր Շտեգերին Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Այս մասին հայտնում է «Bild»-ը:
Հաղորդվում է, որ դորտմունդյան թիմի ղեկավարությունը «Նիսին» 3-ից 5 մլն եվրո կվճարի` 60-ամյա Ֆավրի պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար:
Մասնագետն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Բորուսիան»:
Ավելի վաղ, «France Football»-ը նշում էր, որ Ֆավրը միանշանակ կհեռանա «Նիսից» ընթացիկ մրցաշրջանից հետո և կվերադառնա Գերմանիայի առաջնություն: «Բորուսիան» 48 միավորով զբաղեցնում է ազգային առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: