«ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ և զուգահեռ գործում է «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը: Պարզվում՝ այս ՊՈԱԿ-ն իրականացնում է նույն գործառույթները, ինչը գույքի կառավարման վարչությունը: Այսինքն` այն, ինչ կարող է առանց որևէ դժվարության իրականացնել ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի ղեկավարած կառույցի յուրաքանչյուր ստորադաս բաժին:
Ստացվում է՝ Արման Սահակյանն ականջալուր չէ վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորներին՝ լուծարել, օպտիմալացնել կրկնվող գործառույթներ ունեցող ՊՈԱԿ-ները, ԾԻԳ-երը:
Այս հարցը, թերևս, ունի իր պատասխանը. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերը նշված ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Ստեփանյանը Արման Սահակյանի բակային ընկերն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: