«Հրապարակ».Սերժ Սարգսյանը որոշել է` ովքեր են իր հետ աշխատելու կառավարությունում


09:00 , 3 ապրիլ, 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի նշանակվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում ձևավորվելու է ապագա կառավարությունը: Կառավարության այս աշխատակազմը գործելու է մինչև նոր աշխատակազմի ստեղծումը, որն սպասարկելու է վարչապետին, առաջին փոխվարչապետին, փոխվարչապետներին և, ընդհանուր առմամբ՝ կառավարությանը, որպես կոլեգիալ մարմնի: Սա նշանակում է, որ գործող աշխատակազմից ոմանք մնալու են անգործ:

Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը մտադիր է նախագահականի իր աշխատակազմի առանցքային դեմքերին տեղափոխել կառավարության աշխատակազմ, այդ թվում՝ խոսնակին, լրատվականի պետին, ռեֆերետներին:

Այդ պատճառով էլ Կարեն Կարապետյանի հայեցողական պաշտոններ զբաղեցնող թիմակիցներն արդեն աշխատանք են փնտրում, քանի որ ոչ բոլորը կմնան ապագա աշխատակազմում: Նրանց ապագայի մասով դեռ քննարկումներ չկան, սպասում են հիմնական դերակատարների վերադասավորմանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: