Գիտնականները ստեղծել են աշխարհում ամենաամուր և ամենաթեթև կտորը


19:35 , 2 ապրիլ, 2018

ProfiDom.com.ua շինարարության Ազգային հանրագիտարանի տեղեկացմամբ՝ MIT գիտնականները ածխածնի երկչափ ձևի՝ գրաֆենի փաթիլների սեղմման և հալեցման միջոցով ստեղծել են ժամանակի ամենաամուր և ամենաթեթև կտորներից մեկը:

Նոր նյութը սպունգաձև կառուցվածք ունի. այն 10 անգամ ամուր է պողպատից: Գրաֆենը ամենաամուր երկչափ նյութերից մեկն է, սակայն մինչ այժմ գիտնականները չգիտեին ինչպես այն վերածել եռաչափ կառույցի: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նրա ամրության գործոնը պայմանավորված է անսովոր եռաչափ կառուցվածքով, ինչը վկայում է, որ ապագայում գիտնականները կարող են ավելի ամուր նյութեր ստանալ՝ օգտագործելով նույն երկրաչափական սկզբունքները: