Բրազիլիայում ներկայացման ժամանակ տղամարդը փորձել է «փրկել Հիսուսին»


00:20 , 3 ապրիլ, 2018

Մարտի 30-ին Բրազիլիայի Նովա Արտս քաղաքում աստվածաշնչյան մոտիվներով «Քրիստոսի չարչարանքները» ներկայացման ժամանակ տղամարդը բեմ է վազել և դերասանի վրա հարձակվել։ Այս մասին գրում է The Independent-ը։

Միջադեպը տեղի է ունեցել խաչելության տեսարանի ժամանակ։ Դահլիճում նստած տղամարդը բեմ է վազել և հարվածել դերասանին, որը հռոմեացի զինվորի էր մարմնավորում։ Նշվում է, որ քաղաքային հրապարակում ներկայացմանը շուրջ 1000 մարդ է ներկա եղել։

Հարձակվելուց առաջ տղամարդը բղավել է, որ «թույլ չի տա Հիսուսին մեռնել»։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա թմրանյութեր է օգտագործել և հոգեկան խնդիրներ է ունեցել։