Խաբիբի և Ֆերգյուսոնի միջև մենամարտը չի կայանա


14:30 , 2 ապրիլ, 2018

Armsport.am-ը գրում է.

UFC-ի նախագահ Դեն Ուայթը հայտնել է, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի միջև մենամարտը չի կայանա:

Այն պետք է անցկացվեր «UFC 223» մրցաշարի շրջանակում: Ֆերգյուսոնը վնասվածք է ստացել և չի կարող դուրս գալ օկտագոն:

Ամերիկացու փոխարեն Խաբիբի հետ մենամարտ կանցկացնի Մաքս Հոլոուեյը: Ձևափաչը կլինի նույնը և մարզիկները կմրցեն թեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար:

Հիշեցնենք, որ Խաբիբի և Ֆերգյուսոնի միջև մենամարտը չեղյալ է հայտարարվում արդեն 4-րդ անգամ;