Դե Բրույնե. Հիանալի կլինի, եթե չեմպիոնությունն ապահովենք ՄՅՈւ-ի հետ խաղում


12:10 , 2 ապրիլ, 2018

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն պատմել է, թե ինչպես իր թիմը կցանկանար ապահովել չեմպիոնությունը.

«Հիանալի կլիներ, եթե առաջնության հաղթող դառնայինք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում: Այդ հաղթանակը կարևոր կլիներ թե մեր, թե՛ երկրպագուների համար: Բոլորը գիտեն երկու ակումբների մրցակցության մասին և հաղթանակը պատմական արդյունք կլինի:

Որքան շուտ դառնանք չեմպիոն, այնքան լավ:

Առաջիկայում դժվարին խաղեր են սպասվում: Նախ «Լիվերպուլը», հետո «Մանչեսթեր Յունայթեդը», այնուհետև կրկին «Լիվերպուլը» և «Տոտենհեմը»: Դժվար է լինելու»,- Դե Բրույնեի խոսքերը մեջբերում է «Fourfourtwo.com»-ը: