Էրդողանը վրդովվել է Նեթանյահուի՝ թուրքական ԶՈւ-ի մասին հայտարարությունից


11:50 , 2 ապրիլ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ Թուրքիայի ԶՈւ-ի մասին հայտարարության պատճառով:

Ըստ DHA-ի՝ Էրդողանն իր վրդովմունքն է հայտնել հայտարարության համար, որում թորքական կողմը մեղադրվում էր քաղաքացիական բնակչության դեմ իրականացրած հանցագործությունների համար:

Էրդողանն իր հերթին մեղադրել է Թել Ավիվին՝ ահաբեկչական քաղաքականություն իրականացնելու մեջ: