ԵՄ-ում զբոսաշրջիկության ծառայությունների համար հնարավոր կլինի վճարել Bitcoin-ով


18:13 , 31 մարտ, 2018

Սկսած 2018թ մարտի 5-ից Գերմանիայի զբոսաշրջության գծով ազգային հանձնաժողովը սկսեց ընդունել իր ծառայությունների վճարները բիտքոին կրիպտարժույթով: Այդ մասին տեղեկացնում է CCN-ը:

Գերմանական ձեռնարկությունների հետ միասին, գործակալությունն առաջարկում է մի շարք ծառայություններ՝ սկսած տրանսպորտից և բնակության միջոցներից, մինչև գնումներ կատարելն ու տեսարժան վայրերի այցելությունները:

Հանձնաժողովի նախագահ Պետրա Հեդորֆերի խոսքերով՝ Հանձնաժողովը մշտապես տեղեկացված է տեխնոլոգիաների ոլորտում կատարվող նորամուծություններից, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել որպես ծառայությունների վճար ընդունել բիթքոինը: