Գիտնականները հայտնել են առողջ սիրտ ունենալու գաղտնիքը․ եղե՛ք լավատես


22:00 , 31 մարտ, 2018

Լավատես մարդիկ ամենաքիչը կարող են ենթարկվել սրտանոթային հիվանդությունների ռիսկին։ Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները։ Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են BMJ Open պարբերականում։

Գիտական աշխատանքի համար օգտագործվել են ԱՄՆ շուրջ 5000 լատինաամերիկացի բնակչի տվյալներ։ Փորձագետների կարծիքով՝ տվյալ խումբն ամենախոցելին է, քանի որ նրանցից ոչ բոլորն անգլերեն գիտեն, իսկ իսպանախոս բժիշկ գտնելը հեշտ չէ։

Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ լավատես մարդիկ ամենաքիչն են բողոքում սրտի հետ կապված խնդիրներից։ Լավ տրամադրություն ունեցող անձինք ավելի առողջ սիրտ ունեն։