Երեխաներս վաղուց է ինչ խնդրել էին պատրաստել լազանիա, որը «Гарфилд» մուլտֆիլմի մեջ այդքան համեղ տեսք ունի: Սակայն իմ խոհանոցում պարզվեց, որ այդքան մթերք չկա այն պատրաստելու համար:
Մի քիչ մտածելուց հետո, եկա այն եզրակացությանը, որ կարելի է ավելի հեշտ տարբերակով կերակրել ընտանքիս: Փորձեցի պատրաստել «ծույլ լազանիա»:
Այս բաղադրատոմսը կիսում եմ ձեզ հետ: Նախազգուշացնում եմ, որ այս լավաշով լազանիան բավականին վտանգավոր է, քանի որ չեք կարողանալու կանգ առնել, միչ այն լրիվ չուտեք:
Ձեզ պետք կգա 200գ մսի ֆարշ:
3 հատ լավաշ
200գ մսի ֆարշ
1սոխ
2լոլիկ
2բաժակ կաթ
2բաժակ ալյուր
150գ պանիր
աղ, սև պղպեղ, կանչի և մշկընկույզ
Բուսայուղի մեջ տապակեք մսի ֆարշը 4 րոպե: Հետո աղ և սև պղպեղ լցրեք: Թողեք, որ այն սառչի:
Սոխը և լոլիկը բարակ կտրել և տապակել հենց նույն թավայում: Վերջում ավելացրեք կանաչեղենը: Պատրաստի բանջարեղենը դրեք ամանի մեջ:
Որպեսզի պատրաստեք բեշամել սոուսը, կաթսայի մեջ լցրեք կաթը, իսկ վրան ավելացրեք ալյուրը: Այն հասցրեք եռման աստիճանի և խառնեք: Ավելացրեք աղ և մշկընկույզ:
Ամանի մեջ դրեք լավաշը այնպես, որ մնացած կեսը դուրս մնա: Ֆարշը տարածեք լավաշի վրա, սակայն բարակ շերտով: Ավելի յուրահատուկ համ ստանալու համար ֆարշի վրա քերեք պանիր:
Վրան ավելացնել 3-4 թեյի գդալ պատրաստված սոուսը: Իսկ հետո լավաշի դուրս մնացած հատվածով ծածկել ամբողջ ֆարշը:
Բանջարեղենը ավելացրեք փակ լավաշի վրա և նոր լավաշով այն ծածկեք:
Ամենավերջում վրան ավելացրեք սոուսի մնացած մասը և վրան քերեք պանիր: Իսկ հետո լազանյան դրեք գազօջախում 30րոպե 200աստիճանում: