Լավրովը և Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել


10:20 , 31 մարտ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն և նրա ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախաշեմին. հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

«Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք արդիական հարցեր»,- նշվում է  հաղորդագրությունում:

Նշենք, որ ապրիլի 4-ին կկայանա Սիրիայի հարցով աստանյան ձևաչափի երկրների`ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի  ղեկավարների հանդիպումը: Մինչ այդ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: