Երեք երեխա ունեցող ընտանիքը տեղափոխվել է ապրելու ավտոբուսի մեջ և չի փոշմանում


01:45 , 31 մարտ, 2018

Այս ընտանիքը ստիպված է եղել հասարակ բնակարանից տեղափոխվել ապրելու ավտոբուսի մեջ:
Ծնողները միշտ լավագույնն են ուզում իրենց երեխաների համար, այդ իսկ պատճառով Վաշինգտոնից այս ընտանիքը շատերի մոտ կարող է շփոթմունք առաջացնել:

Ընտանիքը, չկարողանալով վճարել բնակարանի վարձը, դիմում է շատ տարօրինակ քայլի: Հավաքելով միայն ամենաանհրաժեշտ իրերը՝ նրանք տողափոխվում են ապրելու առաջին հայացքից շատ անշուք թվացող հին դպրոցական ավտոբուսում:

Ընտանիքը սեփական ձեռքերով նորոգել է ավտոբուսը և ձևափոխել այն այնպես, որ 3 երեխաներն իրենց իսկապես երջանիկ են զգում: