Իրաքցի պատգամավոր. «Էրդողանը և ԻՊ-ը միևնույն մեդալի տարբեր կողմերն են»


18:39 , 30 մարտ, 2018
Իրաքի գործող խորհրդարանի ամենախոշոր կոալիցիոն դաշինքի՝ «Օրենքի կուսակցության» ներկայացուցիչ Մանսուր Բայջին սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանություններին և հատկապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Իրաքի տարածքում պարբերաբար «հակաահաբեկչական» ռազմագործողություններ իրականացնելու համար․ «Թուրքիայի նախագահի օսմանյան երազանքները չեն կատարվելու, որովհետև նա ձգտում է պարտադրել իր ազդեցությունը և վերահսկել տարածաշրջանը՝ օգտագործելով հարևան երկրներում ստեղծված հատուկ պայմանները՝ միջամտելու և սեփական ուժերը մտցնելու նպատակով... Թուրքական ԶՈւ-ի տեղակայումն Իրաքում ներկայացնում է նույնպիսի սպառնալիք, ինչպիսին ստեղծել էր ԻՊ ահաբեկչական խմբավորումը»:
Ինչպես ասում են, «ամեն բան ասված է»: