Ամերիկուհին հղիությունը թունավորման հետ է շփոթել


22:00 , 30 մարտ, 2018

Ֆլորիդայում բնակվող կինը հղիությունը շփոթել է չինական ուտելիքից թունավորվելու հետ։ Պարզվում է, որ այդ օրը սկսվել են նրա երկունքի ցավերը, և կինը որդի է լույս աշխարհ բերել։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։

29-ամյա Քրիսթալ Գեյլ Էմերսոնը վաղ առավոտյան երկունքի ցավերը թունավորման հետ է շփոթել։ Երեկոյան նա չինական ուտելիք էր կերել և կարծել է, թե թունավորվել է։ Սակայն պարզվել է՝ կինը 37 շաբաթական հղի է եղել։

Մինչև երկունքի ցավերը նա իր հղիության մասին չի իմացել։

Օլիվեր Ջեյմսը՝ Քրիսթալի երկրորդ որդին, լույս աշխարհ է եկել շտապ օգնության ավտոմեքենայում։