Microsoft-ն արգելում է հայհոյել Skype-ում և Xbox Live-ում


20:00 , 30 մարտ, 2018

Microsoft ընկերությունը որոշել է որոշ շտկումներ սահմանել Skype-ի և Xbox Live-ի օգտագործման հետ կապված։

Այսպես՝ նշված ծառայություններում 2018-ի մայիսից սկսած կտրականապես կարգելվի վիրավորական բառեր օգտագործել (այլ կերպ ասած՝ կարգելվի հայհոյանքներ օգտագործել)։

«Վարքագծի կանոններ» բաժնում Microsoft-ը նշել է, որ հայհոյախոսության օգտագործումն ու ավազակային գործունեությունը խստիվ արգելված են։

Խախտումների դեմ ընկերությունը կպայքարի կոշտ մեթոդներով՝ ներառյալ ծառայությունների արգելափակումը։