Չինաստանի հյուրանոցներում սկսել են մաքուր օդ վաճառել


19:00 , 30 մարտ, 2018

Շանհայում գտնվող «Քորդիս» հյուրանոցը, մի շարք առանձնահատկություններից բացի, աչքի է ընկնում նաև մաքուր օդով։ Այստեղի 396 սենյակներում օդը կրկնակի ֆիլտրման է ենթարկվում։ Ավելին՝ մաքուր օդը հյուրանոցի առաջնային ծառայությունների շարքում է։

Դեռ 2014-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաշվարկել է թունավոր օդի պատճառած վնասները։ Ըստ հաշվարկների՝ հենց դա է դարձել տարեկան 7 մլն մարդու վաղաժամ մահվան պատճառ, ինչպես նաև այն պատասխանատու է մի շարք հիվանդությունների զարգացման համար, ինչպես թոքերի քաղցկեղը և ինֆարկտը։

Իհարկե, ոչ ոք չէր կարծում, որ մաքուր օդը բառացիորեն կվաճառեն, սակայն այս առումով կոմերցիոն հատվածը բավական ճկուն գտնվեց։