Bravo.am-ը գրում է.
BRAVO.am-ը սկսել է նոր խորագիր, որի շրջանակում հայտնի հայերը պատմում են իրենց ծնողների եւ մյուս հարազատների մասին: Ճիշտ է` ի տարբերություն շատերի, դերասան Արսեն Լեւոնյանի ընտանիքի անդամները բավականին հայտնի են, սակայն առաջարկում ենք հենց իր մեկնաբանությամբ ծանոթանալ` ովքեր են ծնողները եւ միակ եղբայրը:
Մայրս` Թամար Աբրահամյանը` Խորեն Աբրահամյանի դուստրը, մասնագիտությամբ դերասանուհի է, ավարտել է Հրաչյա Ղափլանյանի կուրսը: Մինչեւ 1998 թվականը նա աշխատել է Սունդուկյանի անվան թատրոնում` որպես դերասանուհի, որից հետո տնային տնտեսուհի է: