«Հրապարակ». Արգամ Աբրահամյանը պատգամավոր դառնալուց և Արտաշատն ինքնակամ հանձնելուց հետո առաջվա պես քաղաք չի այցելում


10:50 , 30 մարտ, 2018

«Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամ­յանը, վայր դնելով քաղաքապետի լիազորությունները, սիրտը քաղաքից չէր կտրում, տևական ժամանակ քաղաքում սեփական միջոցներով բարեկարգման աշխա­տանքներ էր իրականացնում` փողոց­ների ասֆալտապատում, բակային տարածքների նորոգում և այլն: Նա նույնիսկ այդ առթիվ գրառում էր կա­տարել ֆեյսբուքում. «Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից և շարունակելու եմ ընտանիքիս անձնական միջոցներով բարեկարգել, ավելի հարմարավետ դարձնել մեր մարզկենտրոնը...»: 

Սակայն, ինչպես արտաշատցիներն են պնդում, Արգամը պատգամավոր դառնալուց և Արտաշատ կոչվող «բաստիոնն» ինք­նակամ հանձնելուց հետո առաջվա պես քաղաք չի այցելում, իրենց հալ ու դարդին անհաղորդ է մնում: Արտաշատի նոր քաղաքապետ, Աբրահամյանի օրոք ավագանու անդամ աշխատած Կարեն Բենիամինյանին հարցրինք`իր նախկին պաշտոնակիցն առաջվա պես շարունակո՞ւմ է մարզկենտրոնի շենացման աշխատանքները, թե մի­սիան ավարտված է հայտարարել:

«Իրենից կարող եք ճշտում կատարել, քանի որ այս պահին որևէ բանից տեղյակ չեմ: Հետագայում չեմ կարող ասել, ինքն ավելի ճիշտ կպատասխա­նի այդ հարցին»,- ասաց քաղաքապետը` հավելելով. «Ինձ համար ողջունելի է, որ Արտաշատ համայնքից որևէ մի քաղաքացի կամ որևէ մի համայնքի մասին մտածող անձ ինչ-որ մի գործ կամ ներդրում կատարի համայնքում: Դա միմիայն ողջունելի է»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: