«Անկախ այն բանից, թե «Բարձրագույն կրթության մասին» օրենքում որ տարիքային շեմը կընտրվի ռեկտորների համար` 65, թե 70, պետական բուհերի առնվազն 2 ռեկտոր հրաժեշտ կտա պաշտոնին: Նրանց տարիքը գերազանցում է 70-ը: Մեկը Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն է` 72 տարեկան, մյուսը` Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը: Իշխանական շրջանակներում Թարվերդյանին արդեն փոխարինող են փնտրում, քննարկվում է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի թեկնածությունը: Թարվերդյանը հրաժարվել է մեր թղթակցի հետ խոսել իր մոտալուտ պաշտոնանկության մասին: Ասել է, որ օրենքի նախագծի հետ կապված` մեկ մտահոգություն ունի, և դա առաջարկի տեսքով ներկայացրել է, սակայն չգիտի` այն ընդունվել է, թե ոչ:
Նրան մտահոգում է երիտասարդների` արտադրությունից չկտրված որակյալ ուսուցման ապահովման խնդիրը. «Մեր համալսարանի գերակշռող մասը` 83 տոկոսը, տղաներ են, մեծ մասը կամ մեկնում են ծառայության, կամ արդեն վերադարձել են ծառայությունից, և գրեթե բոլոր վերադարձածները մտածում են ուսումը զուգակցել աշխատանքի հետ. խոսքն առկա ուսուցման մասին է:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: